Welcome to The Resurrected — a place where hearts are lifted and lives are restored through the love of Jesus Christ. I’m John Vakunts, and this channel was born from my own journey of being transformed by God’s love, grace, and guidance.
Here, we seek God’s presence, spiritual renewal, and deeper faith through hope-filled messages, prayer, worship, and biblical truth.
We believe in one God — Father, Son, and Holy Spirit.
We believe Jesus Christ became man for our salvation, died and shed His holy blood for our forgiveness, rose again, ascended into heaven, and will return in glory.
✨ What You Will Find
• Daily devotionals
• Christian motivation
• Prayers for healing and guidance
• Worship songs born in prayer
• Teachings that strengthen faith
• Messages that remind you of God’s love
If you’re seeking peace, purpose, or a closer walk with God — you belong here.
May the Father’s love surround you, the Son restore you, and the Holy Spirit guide you.
The Resurrected
Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ —
Ի՞նչն է բոլոր չարիքների արմատը՝ ըստ Ա Տիմոթեոս 6:10-ի։
🙏 Գրեք ձեր պատասխանը մեկնաբանություններում։
Եթե սիրում եք Աստծո Խոսքը, գրեք Ամեն։
👍 Սեղմեք հավանելու կոճակը, 🔔 բաժանորդագրվեք և միացրեք ծանուցումները։
📤 Կիսվեք այս հղումով, որպեսզի ուրիշներն էլ մասնակցեն Աստվածաշնչյան հարցաշարին։
🎙️ «ՁԵՐ ՁԱՅՆԸ՝ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԻՆ»
🎵 Եթե Աստված Ձեր սրտում դրել է որևէ հոգևոր ստեղծագործություն՝ երգ, աղոթք, վկայություն, բանաստեղծություն, պատգամ կամ այլ նյութ, ուղարկե՛ք այն մեզ։
✨ Ձեր ձայնը նույնպես կարող է ծառայել Աստծու փառքին և օրհնություն դառնալ շատերի համար։
📧 john@theresurrectedministry.org
🤝 Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։
🔥 Մարանաթա՛։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս։
1 hour ago | [YT] | 21
View 0 replies
The Resurrected
Երեքշաբթիի աղոթք
«Ամանս դատարկ է, Աստված իմ, Քո սիրուց»
3 նոյեմբերի, 2026 · The Resurrected
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, այսօր երեքշաբթի է՝ աղոթքի օր։ Եկե՛ք միասին աղոթենք։
ԱՂՈԹՔ
Սիրելի՛ Հայր, փորձում եմ մոտենալ Քեզ, Աստվա՛ծ իմ, «իբրև մերկ աղքատ»։ Եվ խնդրանքս ու պահանջս ոչ հացն է, ոչ շորերը, ոչ էլ ապրուստը, այլ՝ «ամանս դատարկ է, Աստված իմ, Քո սիրուց»։
Այնքան եմ խմում Քո սիրուց և չեմ հագենում։ Այնքան եմ ընդունում Քո սերը և նորից չեմ հագենում։ Ծարավիս և քաղցիս մեջ դեռ անսահմանություն կա՝ հագենալու Քո սիրուց, Քեզանից և Քո քաղցրությունից։ «Ինչպես անսահմանությունը. ինչքան լցնես, այնքան դեռ տեղ կա Քո սիրո համար», քանի որ փնտրում եմ Քեզ և սիրում եմ Քեզ, իմ Տե՛ր։
Ինչպե՞ս կարողանամ հագենալ, երբ չեմ կարող չմոտենալ Քեզ։ Ինչպե՞ս կարողանամ վերցնել մի փոքրիկ մասնիկ Քեզանից՝ առանց Քեզ հանդիպելու։ Ինչպե՞ս կկարողանամ, Աստվա՛ծ իմ, աղոթքիս շարանը, շարադրությունը կամ բանաստեղծությունը շարադրել, եթե Քո Հոգին դրա մեջ չլինի։
Այո՛, Աստվա՛ծ իմ, դատարկությունն է մեծանում և տեղ գտնում մարդու կյանքի մեջ, երբ Քո ներկայությունը պակասում է այնտեղից։ Ես չեմ հասկանում, թե Դու ինչպես ես ստեղծել աշխարհը, որ առանց որևէ մեկին պարտադրելու՝ ով հանդիպում է Քեզ, իսկապես սկսում է փնտրել Քեզ և զգալ Քո ներկայության քաղցրությունը։ Ուզում ենք մի պահ ևս, մի ակնթարթ ևս Քեզ հետ մնալ, որ մեր հոգիները հագենան Քեզանով։
Դրա համար, Աստվա՛ծ իմ, ես, մարդը, միշտ թույլ ենք։ Ինչքան էլ կատարյալ լինենք, թույլ ու տկար ենք Քո մեծության առաջ։
Քո ողորմությունը սիրո աստվածային հոմանիշն է։ Եվ Քո ողորմությունը Դու տալիս ես մեզ, որ մեզ հագեցնես, մեզ պահես և մեզ սնուցես միայն մեկ ձևով, Աստվա՛ծ իմ, միայն մեկ ձևով՝ Քեզ սիրելով։
Եվ փորձում եմ, Աստվա՛ծ իմ, աչքերիս վարագույրները բացել և խորանալ Քո այդ չքնաղ, այդ չքնաղ ու հարուստ երկնքի թագավորության մեջ, որտեղ ամեն ինչ ոսկեզօծ է, որտեղ ամեն ինչ անեղծ ու մաքուր է, որտեղ ամեն ինչ անբիծ է։
Ու տեսնեմ Քո չքնաղ փառքը, որ լուսավորում է այդ ամբողջ թագավորությունը, ինչպես Դու լուսավորում ես ամբողջ մարդկության հոգիները։ Եվ ի՜նչ հրաշք է գործվում Քո ներկայությամբ, երբ հրեշտակները միաձայն երկրպագություն են բարձրացնում Քեզ։
Ո՞վ է մարդը, Աստվա՛ծ իմ, որ չերկրպագի Քեզ։ Եվ երբ համեմատում ենք ամենափոքր հրեշտակի կարողությունները մեր կարողությունների հետ, նորից հասկանում ենք, որ մենք ոչնչություն ենք, Աստվա՛ծ իմ։
Միայն Քո մոտ է, որ ամեն ինչ կատարելության գագաթնակետին է, քանի որ կատարելությունը Քեզանից է դուրս գալիս, Տե՛ր։
Օ՜, ճշմարի՛տ Հայր, ինչքա՜ն սպիտակ և ինչքա՜ն մաքուր սիրտ ունես Դու։ Ոչ թե միայն ինձ համար, ոչ թե միայն Հիսուսի համար, այլ համայն աշխարհի մարդկության համար Դու յուրահատուկ ձևով սփռում ես Քո սերը ամբողջ գոյության առաջ, Տե՛ր։
Եվ մարդու օրհնվելու ժամանակ օրհնվում են նաև երկինքն ու երկիրը, սարերն ու հովիտները, ծովերն ու առուները։ Ամենը օրհնվում են հենց այդ պահին, երբ Դու սփռում ես Քո սերը մարդու վրա։
Եվ գոհությամբ եմ մոտենում այս ամենին ու գոհությունս բարձրացնում Քեզ, ո՛վ կատարելություն ամենայնի, քանի որ ես հասկացել եմ մի բան. ես պետք է գոհանամ Քեզանից, ես պետք է փառավորեմ Քեզ, Աստվա՛ծ իմ, ես պետք է երկրպագեմ Քեզ, ո՛վ իմ Տիրակալ, և միայն Քեզ։
Եվ ոտքերս արժանացնում եմ միայն Քո ճշմարտության առաջ ծնկի գալու, որ գլուխս մինչև գետին խոնարհած՝ երկրպագեմ Քեզ, Աստվա՛ծ իմ, իմ Աստվա՛ծս։
Բազմիցս, բազմիցս, Աստվա՛ծ իմ, Դու ցույց ես տվել Քո ողորմությունը՝ մի փոքր հպումով։ Եվ ամբողջ էությունս լցվում է Քո սիրով ու Քո չքնաղությամբ։ Ամբողջ էությունս փոխվում է այդ պահին։ Բառերս դառնում են բանաստեղծություն, բանաստեղծությունս դառնում է վեպեր՝ պատմելու Քո մասին, Քո փառքի մասին։
Դու չքնաղ ես։ Գեղեցկության տիպարը Քեզանից է դուրս եկել, Տե՛ր իմ Աստված, քանի որ Դու գեղեցկության գագաթնակետն ես։ Դո՛ւ ես, և ուրիշ ոչ ոք։
Քո Սուրբ Երրորդությունը տիրապետում է երկնքին ու երկրին և ամեն ինչ Իր մեջ է ներառում։ Արարչագործությունից մինչև այսօր, Աստվա՛ծ իմ, ամեն ինչ Քո ձեռքերի մեջ է։
Եվ Դու ես առաջնորդում, Դու ես առաջնորդում արևը՝ արևելքից դեպի արևմուտք։ Եվ առաջնորդում ես, Աստվա՛ծ իմ, քանի որ Դու ամենայն լույս ես։ Դու ամենայն գեղեցկություն ես։
Այսօր, Աստվա՛ծ իմ, աղոթքս եմ բարձրացնում՝ Քեզ միայն երկու բան ասելու.
Հա՛յր, սիրում եմ Քեզ։
Հա՛յր, շնորհակալ եմ Քեզանից։
Հա՛յր, շնորհակալ եմ։ Գոհությունս եմ հայտնում այն սրբազան Փրկչի համար, որ ինձ համար ուղարկեցիր, որ մեզ համար ուղարկեցիր, որ ամբողջ մարդկության համար ուղարկեցիր։ Եվ ոչինչ չխնայեցիր մարդու համար, Տե՛ր, այլ ամեն ինչ զոհաբերեցիր, որ մեր կյանքում մի նոր ընթացք ստեղծվի, մի նոր շնորհ։ Ոչ թե որովհետև մենք արժանի ենք այդ շնորհին, այլ որովհետև Դու սիրում ես մեզ, և մենք մի բան վստահաբար ստացել ենք Քեզանից։ Եթե նժարի վրա դնեինք, Աստվա՛ծ իմ, մեր արարքներն ու Քո շնորհը, հաստա՛տ, հաստա՛տ նժարը տեղից չէր շարժվի, Տե՛ր։ Այո՛, այդքան շատ շնորհ ես տվել մեզ։
Ինչքան խորանում եմ Քեզ վերլուծելու, Քեզ հասկանալու մեջ, այնքան ավելի եմ կանգնում միայնակ այդ ճշմարտության առաջ և նորից ու նորից հասկանում՝ առանց Քեզ ամեն ինչ ոչնչություն է։
Այո՛, Աստվա՛ծ իմ, առանց Քեզ ամեն ինչ դատարկ է։
Եվ միշտ, Աստվա՛ծ իմ, ասում եմ. մենք ի՞նչ ենք տալիս Քեզ այս ամենի դիմաց՝ բացի մեր երկու կաթիլ արցունքից, մեր խոնարհումից ու փառաբանությունից, մեր աղոթքից ու աղերսանքից, մեր մեծարանքից ու գոհությունից։
Այս ամենը ոչ մի կապ չունի նյութականի հետ, այլ կապ ունի մեր հոգիների հետ, Տե՛ր, քանի որ Դու Հոգի ես։ Եվ Դու սիրում ես, երբ մենք հոգով ենք պաշտում Քեզ, բարձրացնում ենք Քեզ և երգում ենք՝ «Փառք ի բարձունս Աստծուն»։
Այո՛, Աստվա՛ծ իմ, Դու մարդկանցից ուրիշ բան չես էլ ակնկալում։ Մարդուց միայն ակնկալում ես առավոտյան օրհնություն Քո գահի առաջ և հնազանդություն ամեն ինչում։
Խոնարհվում եմ Քեզ, մեծարում եմ Քեզ, Հա՛յր, սիրում եմ Քեզ։
Խոսքս, աղոթքս, խոստովանությունս, Տե՛ր, բարձրացնում եմ Քո ճշմարիտ Որդու անունով, Ով ինձ սովորեցրեց սիրել Քեզ՝ Հիսուս Քրիստոսի անունով։
Եվ միշտ, Աստվա՛ծ իմ, միշտ Քեզ հետ, միշտ Քեզանով և միշտ Քեզ համար, Տե՛ր, լինենք ես և իմ ունկնդիրները՝ մեր սերունդներով, մեր զավակներով, մեր մերձավորներով, մեր ընտանիքներով, մեր տուն ու տեղով, մեր ազգ ու տակով։
Աստվա՛ծ իմ, միշտ կանչենք և բացականչենք Քո սուրբ անունը։ Եվ ոչ մի պահ մեր շուրթերից, մեր ուղեղից, մեր մտքից և մեր հոգուց Դու պակաս չլինես։
Երբ լսում եմ երգեր, որ ասում են՝ «Երբ գալիս եմ Քո առաջ, Տե՛ր իմ Աստված»… մենք քսանչորս ժամ Քո աչքերի առաջ ենք։ Բավական է ասենք՝ «Հա՛յր», և Քո ականջը թեքվում է դեպի մեզ։
Շնորհակալ եմ այդ խնամքի համար։ Փառավորում և մեծարում եմ Քո մեկ Աստվածությունն ու Սուրբ Երրորդությունը՝ հավիտյանս հավիտենից։
Ամեն։
ՎԵՐՋՈՒՄ
Եթե այս աղոթքը ջերմացրեց ձեր հոգին, բաժանորդագրվե՛ք ալիքին, կիսվե՛ք ձեր ընկերների ու ընտանիքի հետ և մեկնաբանություններում գրե՛ք ձեր «Ամեն»-ը կամ ձեր աղոթքի խնդրանքը։ Աստված օրհնի ձեզ։
1 day ago | [YT] | 22
View 10 replies
The Resurrected
Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ —
Ի՞նչ պատվիրեց Պողոսը աշխատանքի մասին։
🙏 Գրեք ձեր պատասխանը մեկնաբանություններում։
Եթե սիրում եք Աստծո Խոսքը, գրեք Ամեն։
👍 Սեղմեք հավանելու կոճակը, 🔔 բաժանորդագրվեք և միացրեք ծանուցումները։
📤 Կիսվեք այս հղումով, որպեսզի ուրիշներն էլ մասնակցեն Աստվածաշնչյան հարցաշարին։
🎙️ «ՁԵՐ ՁԱՅՆԸ՝ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԻՆ»
🎵 Եթե Աստված Ձեր սրտում դրել է որևէ հոգևոր ստեղծագործություն՝ երգ, աղոթք, վկայություն, բանաստեղծություն, պատգամ կամ այլ նյութ, ուղարկե՛ք այն մեզ։
✨ Ձեր ձայնը նույնպես կարող է ծառայել Աստծու փառքին և օրհնություն դառնալ շատերի համար։
📧 john@theresurrectedministry.org
🤝 Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։
🔥 Մարանաթա՛։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս։
2 days ago | [YT] | 213
View 8 replies
The Resurrected
Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ —
Ինչպե՞ս է գալու Տիրոջ օրը՝ ըստ Ա Թեսաղոնիկեցիներ 5:2-ի։
🙏 Գրեք ձեր պատասխանը մեկնաբանություններում։
Եթե սիրում եք Աստծո Խոսքը, գրեք Ամեն։
👍 Սեղմեք հավանելու կոճակը, 🔔 բաժանորդագրվեք և միացրեք ծանուցումները։
📤 Կիսվեք այս հղումով, որպեսզի ուրիշներն էլ մասնակցեն Աստվածաշնչյան հարցաշարին։
🎙️ «ՁԵՐ ՁԱՅՆԸ՝ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԻՆ»
🎵 Եթե Աստված Ձեր սրտում դրել է որևէ հոգևոր ստեղծագործություն՝ երգ, աղոթք, վկայություն, բանաստեղծություն, պատգամ կամ այլ նյութ, ուղարկե՛ք այն մեզ։
✨ Ձեր ձայնը նույնպես կարող է ծառայել Աստծու փառքին և օրհնություն դառնալ շատերի համար։
📧 john@theresurrectedministry.org
🤝 Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։
🔥 Մարանաթա՛։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս։
5 days ago | [YT] | 314
View 16 replies
The Resurrected
ԵՐԱՆԻ՜ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱԼԱԾՎՈՂՆԵՐԻՆ
Ութերորդ երանելի — Մատթեոս 5:10
«Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է»։
Սիրելինե՛ր, ութերորդ երանելին ամենաբարդ երանելիներից մեկն է։ Այստեղ շատ ավելի խոր իմաստ կա, քան առաջին հայացքից կարող ենք տեսնել։
Եվ ամենից առաջ պետք է պարզ ասեմ՝ ի՞նչ է արդարությունը։
Արդարությունը մարդու ամենաբարձր մակարդակն է՝ բոլոր փորձությունները անցնելուց հետո։
Իրավունքը ես եմ պաշտպանում։ Արդարությունն ինձ է պաշտպանում։
Իրավունքը պահանջում է։ Արդարությունը հրաժարվում է։
Իրավունքը տալիս է ինձ այն, ինչ ինձ է պատկանում։ Արդարությունն ինձ պահում է այնտեղ, որտեղ Աստված է։
1. ՀՈԲԸ — ԱՐԴԱՐԸ, ՈՐ ՏԱՌԱՊԵՑ
Հոբ 1:1-ում կարդում ենք, որ նա անարատ, ուղղամիտ, աստվածավախ մարդ էր և հեռու էր մնում չարից։ Իսկ Հոբ 1:8-ում Աստված սատանային ասում է, որ երկրի վրա Հոբի նման անարատ և ուղղամիտ մարդ չկա։
Բայց սատանան պատասխանում է. «Մի՞թե Հոբը ձրի է աստվածավախ» (Հոբ 1:9)։ Այսինքն՝ «Դու նրան ամեն ինչ տվել ես։ Ինչո՞ւ պիտի Քեզ չսիրի»։
Տեսնո՞ւմ եք տարբերությունը։ Սատանան Հոբին գնահատում էր այն ամենով, ինչ Հոբն ուներ երկրի վրա։ Իսկ Աստված Հոբին գնահատում էր նրա սրտով, հավատարմությամբ և արդարությամբ։
Հոբը կորցնում է իր ունեցվածքը, իր ծառաներին և իր զավակներին։ Եվ ի՞նչ է անում։ «Իմ մոր արգանդից մերկ եմ դուրս եկել, մերկ էլ այնտեղ պիտի վերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Տիրոջ անունը թող օրհնյալ լինի» (Հոբ 1:21)։
Հետո նա կորցնում է նաև առողջությունը։ Նրա կինն ասում է. «Անիծի՛ր Աստծուն և մեռի՛ր» (Հոբ 2:9)։ Բայց Հոբը շարունակում է հավատարիմ մնալ Աստծուն։
Եվ ահա Հոբի գրքի ամենագեղեցիկ տողերից մեկը. «Երանի՜ գիտենայի, թե նրան ինչպե՛ս գտնեմ. մինչև նրա գահը կգնայի։ Իմ դատը նրա առաջ բաց կանեի» (Հոբ 23:3-4)։
Իսկ երեք համար հետո նա ինքն է ասում այն, ինչ արդարության սահմանումն է. «Սակայն նա իմ ճանապարհը գիտե. երբ ինձ փորձի, ես ոսկու նման դուրս կգամ» (Հոբ 23:10)։
Ոսկին հանքից ոսկի չի դուրս գալիս։ Կրակից է դուրս գալիս ոսկի։
Եվ նույնը Նոր Կտակարանում. «Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս» (Եբրայեցիներին 12:11)։
Պտուղը հետո է։ Փորձությունից հետո։
Արդար լինելը չի նշանակում, որ մարդը երբեք փորձության կամ հալածանքի չի ենթարկվի։ Հոբի տառապանքը բառացիորեն նույնը չէ, ինչ մարդկանց կողմից հալածվելը Քրիստոսի անվան համար, բայց նրա կյանքը մեզ ցույց է տալիս, թե ինչպես կարող է արդար մարդը տառապել՝ չկորցնելով հավատարմությունը։
2. ԻՐԱՎՈՒՆՔ ԹԵ՞ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք հաճախ արդարությունը շփոթում ենք մեր իրավունքի հետ։ Ասում ենք՝ «Սա իմ իրավունքն է, ես իրավունք ունեմ այսպես վարվելու»։
Բայց միայն այն, որ մենք ինչ-որ բանի իրավունք ունենք, դեռ չի նշանակում, թե մեր յուրաքանչյուր որոշումն արդար է Աստծու առաջ։
Մարդկային իրավունքը և աստվածային արդարությունը հակառակորդներ չեն։ Արդարությունը նաև պահանջում է հարգել ուրիշների իրավունքները։ Սակայն Աստծու առաջ արդար լինելը միայն սեփական իրավունքները պաշտպանելով չի ավարտվում։
Եվ տեսեք, թե որքան բարձր է արդարության չափանիշը։ Հոբն ասում է. «Աչքերիս հետ ուխտ արեցի, որ ցանկանալով կույսի չպիտի նայեմ» (Հոբ 31:1)։
Նրան ոչ ոք չէր արգելել նայել։ Նա իրավունք ուներ։ Արդար մարդն իր իրավունքի վրա ինքն է սահման դնում՝ առանց որ որևէ մեկը նրան ստիպի։
Իրավունքը մարդուն տրվում է։ Արդարությունը մարդն ինքն է ընտրում։
Իսկ ի՞նչն է մարդուն ուժ տալիս այդ ընտրության մեջ։ Սերը։
Ցանկությունը շատ հաճախ հարցնում է. «Ես ի՞նչ պիտի ստանամ»։ Իսկ ճշմարիտ սերը հարցնում է. «Ես ի՞նչ կարող եմ տալ»։
Պողոս առաքյալը սիրո մասին ասում է. «Սեփական շահը չի փնտրում» (Ա Կորնթացիներին 13:5)։
Մի փոքր մտածեք։ Մենք սիրում ենք մեր երեխաներին և թոռներին։ Մենք նրանց տալիս ենք մեր ժամանակը, մեր ուժերը, մեր հոգատարությունը։ Ի՞նչ ենք սպասում նրանցից։ Շատ դեպքերում՝ ոչինչ։ Մենք պարզապես ուզում ենք տեսնել նրանց երջանկությունը։
Սա է սիրո գեղեցկությունը, և սա է արդարության արմատը։
Դու պիտի սովորես ներել։ Պիտի սովորես համբերել։ Պիտի սովորես խաղաղություն պահպանել։ Պիտի սովորես զսպել այն ցանկությունները, որոնք քեզ հեռացնում են Աստծուց։
Ոչ թե որպեսզի սեփական ուժերով վաստակես փրկությունդ, այլ որպեսզի Աստծու շնորհով ապրես Նրա կամքի համաձայն։
3. ՀԻՍՈՒՍԸ՝ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՐԴԱՐԸ
Որքան էլ մարդը ձգտի արդարության, մարդկային արդարությունը կատարյալ չէ։ «Չկա արդար և ոչ մեկը» (Հռոմեացիներին 3:10)։
Բայց կա Մեկը, Ով ապրեց առանց մեղքի։
«Նա մեղք չգործեց, և նենգություն չգտնվեց նրա բերանում։ Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին» (Ա Պետրոս 2:22-23)։
Նա ամենից շատ իրավունք ուներ պատասխանելու։ Նա չպատասխանեց։ Իրավունքը Նա հանձնեց Նրան, ով արդար Դատավորն է։
Ահա արդարությունը։
Նա արդար էր, բայց հալածվեց։ Նա անմեղ էր, բայց դատապարտվեց։ Նա խաղաղություն բերեց, բայց Նրա դեմ բռնություն գործադրեցին։ Նա սեր սովորեցրեց, բայց խաչվեց։
«Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհաննես 15:13)։ Բայց Հիսուսն արեց ավելին. «Երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիներին 5:8)։
Հիշո՞ւմ եք Հոբին։ Հոբը տառապանքի մեջ ուզում էր կանգնել Աստծու առաջ, որովհետև վստահում էր Նրա արդար դատաստանին։ Իսկ Հիսուսը, տառապելով անարդար դատաստանի տակ, Իրեն հանձնեց արդար Դատավորին։
Հոբը մեզ ցույց է տալիս հավատարմությունը փորձության մեջ։ Հիսուսը մեզ ցույց է տալիս կատարյալ արդարությունն ու զոհաբերական սերը։
4. ՆՈՒՅՆ ՎԱՐՁԸ՝ ՍԱՆԴՈՒՂՔԻ ԵՐԿՈՒ ԾԱՅՐԻՆ
Հիմա ուշադրություն դարձրեք մի բանի, որ շատերը բաց են թողնում։
Առաջին երանելին. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթեոս 5:3)։
Ութերորդ երանելին. «Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է» (Մատթեոս 5:10)։
Նույն վարձը։ Բառացիորեն նույն խոստումը։
Սանդուղքի ներքևի աստիճանին կանգնածն ու գագաթին հասածը նույն բանն են ստանում՝ երկնքի արքայությունը։
Ուրեմն սանդուղքը իսկական է՝ հոգով աղքատությունից մինչև արդարության համար հալածանք, մարդը բարձրանում է։ Բայց արքայությունը վարձատրություն չէ։ Եթե պարգև լիներ աշխատանքի դիմաց, գագաթինը ավելի շատ կստանար։ Չի ստանում։ Նույնն է ստանում։
Սանդուղքը մեզ չի բարձրացնում Աստծու մոտ։ Սանդուղքը մեզ փոխում է։ Արքայությունը սկզբից էլ նվեր էր։
5. ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ
Սիրո՞ւմ ենք Աստծուն միայն այն ժամանակ, երբ Նա մեզ օրհնում է։
Թե՞ սիրում ենք Նրան նաև փորձությունների մեջ, ինչպես Հոբը։
Պատրա՞ստ ենք հրաժարվել մեղավոր ցանկություններից, ինչպես Հիսուսը սովորեցրեց։
Պատրա՞ստ ենք ներել, համբերել, խաղաղություն պահպանել և արդարությամբ ապրել։
Որովհետև ճշմարիտ սերը միայն խոսք չէ։ Այն հավատարմություն է։ Այն հնազանդություն է։ Այն զոհաբերություն է։
Եվ ամենից առաջ՝ այն մեզ առաջնորդում է դեպի Հիսուս Քրիստոս։
ԻՍԿ ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ
Հաջորդ անգամ Հիսուսը մի բան է փոխում, որ պետք է լսենք։ Մինչ այժմ Նա խոսում էր «նրանց» մասին։ Հիմա Նա շրջվում է և ասում է «ձեզ».
«Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն» (Մատթեոս 5:11)։
«Արդարության համար»-ից՝ «իմ պատճառով»։ Այն էլ հաջորդ անգամ։
ԱՂՈԹՔ
Սիրելի՛ Հիսուս, իմ Տե՛ր և իմ Աստվա՛ծ։
Բացի՛ր մեր մտքերը, բացի՛ր մեր սրտերը, բացի՛ր մեր հոգիները, որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում արդար լինել։
Թող երկինքն ու երկիրը միախառնվեն, բայց այս ճշմարտությունը երբեք չփոխվի՝ Դու արդար ես, ինչպես Հայրն է արդար։
Ես ուզում եմ արդար լինել իմ կյանքի մեջ։
Ես ուզում եմ արդար լինել իմ հարաբերություններում։
Ես ուզում եմ արդար լինել նույնիսկ այն ժամանակ, երբ դժվար է։
Հա՛յր իմ, ես ուզում եմ Քեզանից սովորել արդար լինել։
Եվ թող Քո սուրբ խորանից լույսը տարածվի մեր ընտանիքների, մեր զավակների և թոռների, մեր եղբայրների և քույրերի, մեր հայ ժողովրդի վրա։
Մեծարում եմ Քո մեծ Աստվածությունը՝ Հիսուս Քրիստոսի ազատարար անունով։
Ամեն։
Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին, հավանե՛ք և կիսվե՛ք ուրիշների հետ։
«Ձեր ձայնը՝ Աստծու փառքին»
6 days ago | [YT] | 127
View 2 replies
The Resurrected
Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ —
Ովքե՞ր առաջինը հարություն կառնեն, երբ Տերը երկնքից իջնի։
🙏 Գրեք ձեր պատասխանը մեկնաբանություններում։
Եթե սիրում եք Աստծո Խոսքը, գրեք Ամեն։
👍 Սեղմեք հավանելու կոճակը, 🔔 բաժանորդագրվեք և միացրեք ծանուցումները։
📤 Կիսվեք այս հղումով, որպեսզի ուրիշներն էլ մասնակցեն Աստվածաշնչյան հարցաշարին։
🎙️ «ՁԵՐ ՁԱՅՆԸ՝ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԻՆ»
🎵 Եթե Աստված Ձեր սրտում դրել է որևէ հոգևոր ստեղծագործություն՝ երգ, աղոթք, վկայություն, բանաստեղծություն, պատգամ կամ այլ նյութ, ուղարկե՛ք այն մեզ։
✨ Ձեր ձայնը նույնպես կարող է ծառայել Աստծու փառքին և օրհնություն դառնալ շատերի համար։
📧 john@theresurrectedministry.org
🤝 Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։
🔥 Մարանաթա՛։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս։
1 week ago | [YT] | 299
View 9 replies
The Resurrected
ՄԻ ՊԱՀ ՀԻՍՈՒՍԻ ՀԵՏ՝ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԼՈՒՅՍ
ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՂՈԹՔ
Ներածություն
Բարև, սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր։
Այսօր երեքշաբթի է, և երեքշաբթին մեր աղոթքի օրն է։
Նախքան սկսելը, խնդրում եմ՝ բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք այս աղոթքով և ինչ կարող եք՝ գրեք մեկնաբանություններում։ Դա շատ կարևոր է մեզ համար։
Մենք ցանկանում ենք, որ մեր խոսքը, մեր երգը, մեր քարոզը և մեր աղոթքը տարածվեն ուրիշների մեջ, որպեսզի մենք միասին մտնենք այդ սրահները, այդ ճշմարիտ սրահները, որտեղ երկրպագություն կա, որտեղ երգեցողություն կա, որտեղ մեծարանք կա։
Եկե՛ք միասին աղոթենք։
Աղոթք
Սիրելի՛ Հիսուս,
Այն պահից, երբ մի սենյակի անկյունում նստած կարդում էի՝ անկայուն վիճակում, Դու հանկարծ հայտնվեցիր և այցելեցիր ինձ։
Եվ այդ մի քանի վայրկյանների ընթացքում Դու ինձ տվեցիր այն, ինչին ես իմ ամբողջ կյանքի ընթացքում չէի կարող հասնել։
Դու ինձ տվեցիր մտքի պայծառություն, Դու ինձ տվեցիր տեսիլքի հստակություն, Դու ինձ տվեցիր տեսողություն։
Տեսողություն, որ տեսնեմ իմ մեղքը, իմ մեղավոր վիճակը, և, Աստվա՛ծ իմ, հասկացողություն, թե ես ինչ վիճակի մեջ եմ։
Եվ ամենակարևորը, Աստվա՛ծ իմ, այս մութ աշխարհում, թեկուզ մենք ապրում ենք բայց քո լույսը չենք տեսնում, թեկուզ մենք շնչում ենք սակայն միշտ անշունջի նման ենք , թեկուզ մենք ուտում ենք սակայն չենք հակենում, մեր վիճակի փոփոխություն նույնիսկ չենք կամենում ոչինչ ։
Այդ ճշմարիտ ակունքը Դու ես։
Երբ մի պահ հանդիպում ենք Քեզ հետ, օրեր, շաբաթներ և տարիներ շարունակ անընդհատ հիշում ենք այդ հանդիպումը։
Հիշում ենք, Աստվա՛ծ իմ, և այդ միտքը, թե ինչի համար Դու խաչվեցիր։
Եվ մենք Քեզ ինչքան ցավ ենք պատճառել, իսկ Դու ինչքան արժեքավոր և թանկագին ես դարցրել մեզ ։
Մենք այն վիճակի մեջ ենք, որ քարասրտորեն ենք նայում մեր շուրջբոլորը, իսկ Քո սիրտը միշտ ջերմությամբ փնտրում է մեզ՝ առաջնորդելու համար։
Այն ժամանակ, երբ, Աստվա՛ծ իմ, մենք քայլում ենք մթության մեջ, Դու միշտ փորձում ես լույս վառել մեր մտքում և մեր հոգու մեջ։
Տե՛ր իմ Աստված,
Աղոթքս եմ բարձրացնում Քո առաջ։
Դու, Աստվա՛ծ իմ, կատարյալ Աստված և կատարյալ մարդ։
Դու ոչ միայն** Հոր կամքով **մարդացար և մարմին վերցրիր այն ժամանակ, երբ Դու Աստծո Որդին էիր։
Եվ ապրեցիր մեզ նման՝ մարդու պես, և ամեն ինչ կատարեցիր մարդու նման։
Եվ կատարեցիր ամենակարևորը՝ Հոր կամքը։
Եվ Քո վերջին աղոթքում դա հաստատվում է.
«Ոչ թե այնպես, ինչպես Ես եմ կամենում, այլ ինչպես Դու ես կամենում, Հա՛յր»։
Տե՛ր,
Այդ հաստատակամությունը, այդ վստահ, կանգուն, խարիսխով հաստատված վիճակը, Տե՛ր, պարգևի՛ր մեզ։
Որ մենք էլ մնանք այդ հաստատուն վիճակում և մեր մակույկների խարիսխները գցենք ջրի մեջ, որպեսզի հաստատուն մնանք այնտեղ։
Եվ ոչ մի փոթորիկ չսասանի մեզ։
Այլ եթե փոթորիկ կա, Դու ասես՝ «Կանգնի՛ր»։
Երբ անգամ փոթորիկ կա և վտանգ կա մեր կյանքի մեջ, տեսնենք, որ Դու գալիս ես այդ փոթորկի միջով, որպեսզի փրկես մեզ, Տե՛ր։
Այդ ձևով, Աստվա՛ծ իմ, ես ընդունել եմ Քեզ և միշտ տեսնում եմ Քեզ այդ դիրքում։
Որ Դու անխախտ, անկախ ամեն ինչից, միշտ բացում ես Քո սիրտը։
Եվ միշտ ներողամտության հույս ես տալիս մեզ և տալիս ես այդ ողորմությունը ամեն անգամ, երբ մոտենում ենք Քո խաչին։
Խաչին ենք մոտենում ոչ թե այդ երկու փայտերի իմաստով, այլ այն իմաստով, որ այդ խաչը դարձավ Քո խորանը։
Եվ Քո արյունը թափվեց իմ և իմ եղբայրների վրա, իմ և իմ ընտանիքի վրա, իմ և իմ ընկերների վրա, իմ ընկերների և նրանց սերունդների վրա, Տե՛ր։
Այո՛, Աստվա՛ծ իմ։
Եվ երբ մենք խաչ ենք ասում, մեր մտքում չենք պատկերացնում պարզապես այդ փայտը, որը պատից է կախված կամ ինչ-որ տեղ տեղադրված է։
Այլ այն վիճակը, որ մենք հասկանանք, թե մենք ինչքան նողկալի ենք և ինչքան մեղավոր, իսկ Դու ինչքան սուրբ, ինչքան անբիծ և ինչքան անեղծ ես, Տե՛ր։
Ողորմի՛ր մեզ Քո Հոգու շնորհով և Քո Սուրբ Հոգով, Աստվա՛ծ իմ, լցրո՛ւ մեզ։
Թող լցվի մեր էությունը։
Թող լցվի մեր ճանապարհը։
Թող լցվի մեր հասկացողությունը։
Թող լցվեն մեր հոգիները, մեր մտքերը, մեր սրտերը։
Եվ ոչ թե միայն դա մենք մեզ համար օգտագործենք, այլ օգտագործենք, Աստվա՛ծ իմ, զարդարելու մեր ամբողջ շրջապատը։
Քո անվան զարդարանքը հասցնենք և հագցնենք ամեն մի անձի, ում հանդիպում ենք, Տե՛ր։
Ամեն մի որդու համար, թեկուզ մոտիկ կամ հեռու, ամեն մի եղբոր, քրոջ, ամեն մի զավակի և ամեն մի բարեկամի։
Աստվա՛ծ իմ, Դու մեզ շնորհի՛ր այդ շնորհը, որ Քո լույսն արտացոլենք մեր միջավայրում և մեր շրջապատում։
Հա՛յր,
Երբեք ու երբեք հայ ազգին աչքիցդ մի՛ վրիպեցրու, Տե՛ր իմ Աստված։
Մեր հայ ազգն իսկապես կարիքն ունի այդ ճշմարիտ Հովվի, որ երբ Նրա ձայնը լսենք, հավաքվենք Նրա շուրջը։
Այդ գաղտնիքն է մեզ պետք, Տե՛ր։
Որ երբ Քո ձայնը լսենք, հասկանանք, որ Դու ես մեր Հովիվը։
Եվ մենք հետևենք Քո ճանապարհին, որպեսզի մենք էլ կատարենք Հոր կամքը և երկրպագենք այդ Ամենակատարյալին, Ով մեզ սիրեց՝ Քեզ տալով, Քեզ զոհաբերելով, ամենաթանկագինը վստահելով։
Աստվա՛ծ իմ,
Աղոթքիս վերջում բարձրացնում եմ իմ աղոթքը ամեն մի կարիքավորի համար, ով լսում է կամ կարդում է այս աղոթքն ինձ հետ։
Եթե ֆինանսական նեղություն ունի, Դու գիտես՝ ինչ պետք է անել, Տե՛ր։
Եթե առողջական խնդիր ունի, Դու հաստատ կարող ես բուժել։
Եթե հոգևոր խանգարում ունի, Տե՛ր, Դու հաստատ դա կկանոնավորես։
Եթե սրտում քայթակղություն ունի, Դու հաստատ դա կկանոնավորես, Տե՛ր։
Եվ Քո մեծությունը, Քո սրբությունը և Քո ճշմարտությունը միշտ տարածի՛ր այն մարդկանց վրա։
Եթե հանկարծ նրանք ինչ-որ բանի ազդեցության տակ են, Դու կազատագրես նրանձ այդ կախվածությունից, Աստվա՛ծ իմ, հաստատ։
Քանի որ նա, ով բացում և կարդում է այս տողերը, նա չի լսում, նա կարդում է։
Իմաստը բոլորովին ուրիշ է, Տե՛ր։
Կարդալու մեջ հասկացողություն կա։
Այն մտնում է ուղեղի խորքերը, և մարդը սկսում է մտորել, մտածել և հասկանալ այն ճշմարտությունը, թե ինքն որտեղ է կանգնած։
Ողորմի՛ր Քո մեծագույն ողորմությամբ։
Պարուրի՛ր մեզ Հոր սիրով։
Շրջապատի՛ր մեզ Քո շնորհով։
Եվ առաջնորդի՛ր մեզ Քո Սուրբ Հոգով, Տե՛ր։
Բարձրացնում եմ աղոթքս Քո սրբազան Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով։
Ամե՛ն և ամե՛ն։
Վերջաբան
Սիրելի՛ ընկերներ, սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Խնդրում եմ՝ բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք այս աղոթքով, հավանեք և թողեք ձեր մեկնաբանությունները։
Այդ ձևով մենք կարող ենք Աստծո խոսքն ավելի լայն տարածել։
Դա ձեզանից նույնիսկ մեկ վայրկյան կամ մեկ րոպե չի խլում, սակայն միգուցե ձեր կատարած այդ փոքրիկ քայլը ինչ-որ մեկի համար օգտակար լինի, և նրա սիրտը փոխվի դեպի Հիսուս Քրիստոս, դեպի արքայություն, դեպի Աստծո ներկայություն։
Մի՛ մոռացեք նաև մեր շաբաթօրյա «ՁԵՐ ՁԱՅՆԸ՝ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԻՆ» ծրագիրը։
Եթե ունեք հոգևոր երգ, աղոթք, վկայություն, բանաստեղծություն կամ հոգևոր պատգամ, կարող եք ուղարկել մեզ՝ john@theresurrected.org հասցեով, որպեսզի միասին փառավորենք մեր Տիրոջ անունը։
Շնորհակալ եմ ինձ հետ մնալու և միասին աղոթելու համար։
Թող Աստծո ողորմությունը, Հիսուս Քրիստոսի սերը և Սուրբ Հոգու առաջնորդությունը միշտ լինեն ձեզ և ձեր ընտանիքների հետ։
Աստված օրհնի ձեզ։
John Vakuns
«ՀԱՐՈՒՑՅԱԼԸ» — THE RESURRECTED
1 week ago | [YT] | 40
View 3 replies
The Resurrected
ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ —
Ինչպե՞ս պետք է անենք մեր գործը՝ ըստ Կողոսացիներ 3:23-ի։
🙏 Գրեք ձեր պատասխանը մեկնաբանություններում։
Եթե սիրում եք Աստծո Խոսքը, գրեք Ամեն։
👍 Սեղմեք հավանելու կոճակը, 🔔 բաժանորդագրվեք և միացրեք ծանուցումները։
📤 Կիսվեք այս հղումով, որպեսզի ուրիշներն էլ մասնակցեն Աստվածաշնչյան հարցաշարին։
🎙️ «ՁԵՐ ՁԱՅՆԸ՝ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԻՆ»
🎵 Եթե Աստված Ձեր սրտում դրել է որևէ հոգևոր ստեղծագործություն՝ երգ, աղոթք, վկայություն, բանաստեղծություն, պատգամ կամ այլ նյութ, ուղարկե՛ք այն մեզ։
✨ Ձեր ձայնը նույնպես կարող է ծառայել Աստծու փառքին և օրհնություն դառնալ շատերի համար։
📧 john@theresurrectedministry.org
🤝 Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։
🔥 Մարանաթա՛։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս։
1 week ago | [YT] | 301
View 9 replies
The Resurrected
ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ —
Ի՞նչ պետք է փնտրենք, եթե Քրիստոսի հետ հարություն առանք։
🙏 Գրեք ձեր պատասխանը մեկնաբանություններում։
Եթե սիրում եք Աստծո Խոսքը, գրեք Ամեն։
👍 Սեղմեք հավանելու կոճակը, 🔔 բաժանորդագրվեք և միացրեք ծանուցումները։
📤 Կիսվեք այս հղումով, որպեսզի ուրիշներն էլ մասնակցեն Աստվածաշնչյան հարցաշարին։
🎙️ «ՁԵՐ ՁԱՅՆԸ՝ ԱՍՏԾՈՒ ՓԱՌՔԻՆ»
🎵 Եթե Աստված Ձեր սրտում դրել է որևէ հոգևոր ստեղծագործություն՝ երգ, աղոթք, վկայություն, բանաստեղծություն, պատգամ կամ այլ նյութ, ուղարկե՛ք այն մեզ։
✨ Ձեր ձայնը նույնպես կարող է ծառայել Աստծու փառքին և օրհնություն դառնալ շատերի համար։
📧 john@theresurrectedministry.org
🤝 Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։
🔥 Մարանաթա՛։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս։
1 week ago | [YT] | 279
View 9 replies
The Resurrected
«ԵՐԱՆԻ՜ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻՆ»
Բարև՛ ձեզ բոլորիդ, սիրելի՛ քույրեր և եղբայրներ։
Այսօր գնում ենք յոթերորդ երանելիով։
Հիսուսն ասում է. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն» (Մատթեոս 5:9)։
Նախորդ անգամ խոսեցինք սրտով մաքուրների մասին։ «Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն» (Մատթեոս 5:8)։
Ուշադրություն դարձրեք երկու խոստմանը։
Վեցերորդում՝ Աստծուն կտեսնեն։
Յոթերորդում՝ Աստծու որդիներ կկոչվեն։
Պատահակա՞ն է։ Ես կարծում եմ՝ ոչ։
Մաքուր սիրտը ճանաչում է Աստծուն։ Խաղաղարար սիրտը արտահայտում է Աստծու բնավորությունը։
Ահա այսօրվա ամբողջ ճանապարհը մեկ տողով։
1. Խաղաղասե՞ր, թե՞ խաղաղարար
Նախ տարբերենք երկու բան։
Խաղաղասերը սիրում է խաղաղությունը։ Նա չի ուզում վեճ և թշնամություն։
Խաղաղարարը խաղաղություն ստեղծում է։
Նա կարող է հակահարված տալու հնարավորություն ունենալ, բայց ընտրել հաշտությունը։ Նա կարող է պաշտպանել իր իրավունքը, բայց հրաժարվել վրեժից։
Խաղաղարար լինելը թուլություն չէ։ Դա ուժի և ինքնատիրապետման արտահայտություն է։
Դավիթը դա ցույց տվեց։ Սավուղը հետապնդում էր նրան և ուզում էր սպանել։ Եվ Դավիթը երկու անգամ հնարավորություն ունեցավ սպանելու նրան։ Նրա մարդիկ հորդորում էին՝ օգտվի՛ր։
Մարդկային տեսանկյունից նա կարող էր ասել. «Սա իմ թշնամին է։ Եթե հիմա սպանեմ, իմ բոլոր խնդիրները կվերջանան»։
Բայց նա ասաց. «Տերը չանի, որ ես ձեռք բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա» (Ա Թագավորների 26:11)։
Դատաստանը նա հանձնեց Աստծուն։
Խաղաղարար մարդը չի ուզում ամեն գնով հաղթել մարդուն՝ կորցնելով խաղաղությունը Աստծու հետ։
2. Ներսի հրաբուխը
Բայց կարո՞ղ է մարդը խաղաղարար լինել, եթե իր ներսում խաղաղություն չունի։
Պատկերացրեք մի մարդու, որն արտաքինից հանգիստ է։ Ժպտում է։ Քաղաքավարի է խոսում։ Նույնիսկ ասում է՝ խաղաղություն ձեզ։
Բայց նրա ներսում բարկություն է, նախանձ, վիրավորանք և ատելություն։
Ես այդ վիճակը կհամեմատեի հրաբխի հետ։
Հրաբուխն արտաքինից անշարժ է թվում։ Բայց նրա ներսում կրակն ու լավան եռում են։ Եվ երբ գալիս է ժայթքման պահը, այդ կրակը դուրս է գալիս և ոչնչացնում շրջապատը։
Նույնը կարող է լինել մարդու սրտում։
Եվ այսօր, սիրելինե՛ր, մարդիկ հենց սրանից են տառապում։ Ամբողջ աշխարհը սրանից է տառապում։ Մարդը խաղաղություն է փնտրում դրսում, բայց պատերազմը իր ներսում է։
Հիսուսն ասում է. «Բերանը սրտի կուտակվածից է խոսում» (Ղուկաս 6:45)։
Եվ Նա կանչում է. «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11:28)։
Ուշադրություն դարձրեք՝ Նա չի ասում՝ նախ լուծեք ձեր խնդիրները և հետո եկեք։ Ասում է՝ եկե՛ք։
Եվ ինչ է տալիս. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս» (Հովհաննես 14:27)։
Ոչ թե պարզապես խաղաղություն։ Այլ՝ Իր խաղաղությունը։
3. Առաջին քայլը կատարեց Աստված
Հիմա հասնում ենք ամենակարևորին։
Ո՞վ սկսեց Աստծու և մարդու հաշտությունը։ Մա՞րդը։
Ո՛չ։ Աստված Ինքը։
«Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիներին 5:8)։
Աստված չսպասեց, մինչև մարդն իր ուժերով արժանի դառնա Իր սիրուն։
Եվ Պողոսը գրում է. «Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց» (Բ Կորնթացիներին 5:18)։
Ուշադրություն դարձրեք երկու մասին։
Նախ՝ Աստված հաշտեցրեց մեզ Իր հետ։
Հետո՝ մեզ վստահեց հաշտության ծառայությունը։
Ուրեմն խաղաղարարությունը սկսվում է Աստծուց և շարունակվում Նրա զավակների միջոցով։
4. Գեթսեմանի — խաղաղարարությունը թուլություն չէ
Երբ զինված մարդիկ եկան ձերբակալելու Հիսուսին, Պետրոսը սուր հանեց։
Եվ Հիսուսն ասաց. «Սուրդ տե՛ղը դիր… Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան տասներկու գունդ ուղարկի» (Մատթեոս 26:52–53)։
Ուրեմն Նա անզոր չէր։ Նա կարող էր դիմադրել։
Բայց կամավոր ընտրեց Հոր կամքի ճանապարհը։
Այստեղ խաղաղարարությունը թուլություն չէր։ Այն զորություն էր, որ ընտրեց չհարվածել։
Եվ խաչի վրա Նա աղոթեց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղուկաս 23:34)։
5. «Խաղաղությո՜ւն ձեզ»
Խաչելությունից հետո աշակերտները վախեցած էին։ Նրանք հավաքվել էին փակ դռների հետևում։
Եվ հարուցյալ Հիսուսը հայտնվեց նրանց մեջ։ Ի՞նչ ասաց Նա։
«Հիսուսը եկավ, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց նրանց. "Խաղաղությո՜ւն ձեզ"» (Հովհաննես 20:19)։
Եվ կրկնեց այն 21-րդ համարում։ Եվ նորից՝ 26-րդում։
Երեք անգամ։
Նա ոչ միայն հաղթել էր մահվանը։ Նա Իր ժողովրդին տվեց Իր խաղաղությունը։
6. Ինչո՞ւ հենց Աստծու որդիներ
Եվ հիմա՝ ամենակարևոր հարցը։ Ինչո՞ւ խաղաղարարները Աստծու որդիներ կկոչվեն։
Հիսուսն Ինքն է պատասխանում.
«Սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 5:44–45)։
Ահա պատասխանը։
Որովհետև խաղաղարար մարդն արտահայտում է իր Հոր բնավորությունը։
Բայց հիշեք մի կարևոր ճշմարտություն։ Մենք Աստծու զավակներ չենք դառնում մեր կատարյալ վարքով։ «Նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» (Հովհաննես 1:12)։
Մենք Աստծու զավակներ ենք դառնում Քրիստոսի միջոցով։ Իսկ խաղաղարարությունը այդ նոր կյանքի արտահայտությունն է։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ։
Տեսանք Դավթին, որ հրաժարվեց վրեժից։
Տեսանք ներսի հրաբուխը, որ արտաքինից չի երևում։
Տեսանք, որ Աստված Ինքը արեց առաջին քայլը։
Տեսանք Գեթսեմանին՝ զորություն, որ ընտրեց չհարվածել։
Եվ լսեցինք հարուցյալի ձայնը՝ «Խաղաղությո՜ւն ձեզ»։
Հիմա ուզում եմ ձեզ մի քանի հարց տալ։
Երբ առավոտյան արթնանում եք, ձեր սիրտը խաղաղությա՞մբ է լցված, թե՞ անհանգստությամբ։
Երբ մեկը վիրավորում է ձեզ, ցանկանում եք վրե՞ժ լուծել, թե՞ պահպանել Աստծու խաղաղությունը։
Եվ ամենակարևորը՝ խաղաղությո՞ւն ունեք Աստծու հետ։
Եթե ոչ, ապա այսօր Հիսուսը կրկին կանչում է. «Ինձ մո՛տ եկեք»։
Նա առաջարկում է ոչ թե աշխարհի ժամանակավոր հանգստությունը, այլ Իր խաղաղությունը։
«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն»։
ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Սիրելի՛ Հայր,
Երգերիցս մեկի մեջ ասում եմ՝ «Դու Քեզ համար ոչինչ չես պահել»։
Ճշմարտություն է, Աստվա՛ծ իմ։
Ես կարծում էի, թե Քո բնավորության մեծագույն արտահայտությունը միայն սերն է, որովհետև Դու սեր ես։ Սակայն այսօր իմ առջև բացվում է մի նոր խորություն՝ Քո բնավորության ադամանդյա շերտերից ևս մեկը։
Դու խաղաղասեր ես և հաշտարար։
Այդ խաղաղությունն ու հաշտությունը Դու ես նախաձեռնել, ոչ թե մարդը։
Մարդը Քեզ վարձահատույց եղավ մեղքով, իսկ Դու մարդուն պատասխանեցիր ներումով, նոր զոհաբերությամբ, հաշտության նոր հիմքով և խաչի թանկագին գնով։
Դու կամեցար, որ մարդը ոչ միայն վայելի այս կյանքի և երկրի բարիքները, այլև ճաշակի երկնային մեղրը, որի քաղցրությունը Քո խաղաղությունն է, Տե՛ր։
Փոխի՛ր մեր էությունը։
Իսկապես, Աստվա՛ծ իմ, փոխի՛ր մեր էությունը, որպեսզի Քո երկնային խաղաղությունը բնակվի մեր մեջ։
Ոչ թե միայն խաղաղության մասին խոսենք, այլ մեղքը վանելով, չարին դիմադրելով և Քո ճանապարհին հետևելով՝ ապրենք այդ խաղաղությամբ։
Որպեսզի մենք նմանվենք Քեզ։
Սրբանանք՝ Քեզ նմանվելու ձգտումով, և ապրենք որպես խաղաղարարներ՝ թե՛ մարդկանց հետ մեր հարաբերություններում, թե՛ մեր իսկ ներաշխարհում։
Փառավորում և մեծարում եմ Քո մեկ աստվածությունը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն՝ Սուրբ Երրորդությանը։
Հիսուս Քրիստոսի պատվական անունով՝ իմ և իմ լսարանի անունից։
Ամեն։
ԱՎԱՐՏԱԿԱՆ ԽՈՍՔ
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, շնորհակալություն մեզ հետ լինելու համար։
👍 Հավանե՛ք այս տեսանյութը։
🔔 Բաժանորդագրվե՛ք «Հարուցյալը»՝ The Resurrected ալիքին և միացրե՛ք ծանուցումները։
💬 Գրե՛ք մեկնաբանություններում — ի՞նչ է ձեզ համար նշանակում խաղաղարար լինելը։
📤 Տարածե՛ք այս քարոզը։
Մի՛ մոռացեք նաև մեր «Ձեր Ձայնը՝ Աստծու Փառքին» ծրագիրը։
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունը բնակվի ձեր սրտերում, ձեր ընտանիքներում և ձեր ամբողջ կյանքում։
Աստված օրհնի ձեզ։
John Vakunts · «Հարուցյալը» — The Resurrected
1 week ago | [YT] | 123
View 4 replies
Load more