Asekose TV


AsekoseTV

ՀՀ ղեկավարի արձագանքը ԱԺ-ում տեղի ունեցած այսօրվա ծեծկռտուքին իրականությունից դուրս մի երևույթ էր

1 day ago | [YT] | 0

AsekoseTV

Ստացվում է, որ բանկային համակարգը ղումարբազությո՞ւնն է ֆինանսավորում…Եթե այդպես է, ավելի լավ է ավանդս բանկայի մեջ պահեմ

1 day ago | [YT] | 0

AsekoseTV

Ծեծուջարդի «կայֆը»…Անուշ Սեդրակյան

1 day ago | [YT] | 0

AsekoseTV

Ո՛չ նոյեմբերի 10-ի, ո՛չ օգոստոսի 8-ի փաստաթղթերում, ո՛չ Միրզոյանի և Ռուբիոյի կողմից վավերացված համաձայնագրում չկա նշված, որ այդ ճանապարհն անցնում է Սյունիքում։ Որտեղի՞ց ծնվեց Մեղրիի հարցը

3 days ago | [YT] | 0

AsekoseTV

TRIPP-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան կայուն իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր

3 days ago | [YT] | 0

AsekoseTV

«Կատարյալ սրիկայություն է նման բան ասելը, չեմ վախենա այդ բառից»,- անդրադառնալով ԱԺ նախագահի՝ լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված արտահայտություններին, ասաց ընդդիմադիր պատգամավոր, Երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը: «Բացի նրանից, թե ինչ ծանր օր էր դա մեր պետականության համար, նաև մեր ընտանիքի համար անձնական ողբերգություն էր. զոհվել էին մարդիկ, ովքեր մեր ընտանիքի ընկերներն էին»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ Ռուբեն Ռուբինյանը մասնավորապես ասել էր. «Հնչում են կարծիքներ, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքն առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին... Հոկտեմբերի 27-ի պատվիրատուներին բացահայտելու ամենահեշտ ժամանակը դրան անմիջապես հաջորդող շրջանն էր։ Հոկտեմբերի 27-ի օրը և դրան հաջորդող 19 տարիներին իշխանության են եղել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Եվ, այո, ես կիսում եմ այն կարծիքը, որ կասկածներ է հարուցում այն փաստը, որ իրենք 19 տարվա մեջ չեն բացահայտել դա»:

Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է:

3 days ago | [YT] | 0

AsekoseTV

Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են՝ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար։ Մենք հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը։ Սա պետք է իրականացնի հայկական ընկերություն, ասել է Տիգրան Ավինյանը

5 days ago | [YT] | 0

AsekoseTV

Դիտում ենք վաղը, հոկտեմբերի 26-ին, 11։11-ին
Արվեստ չկա`մեռել է. ով տեղից վեր է կենում` երգում է. Գայանե Հովհաննիսյանի բացառիկ խոստովանությունը
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանն է։

5 days ago | [YT] | 0

AsekoseTV

Կեմերովոյում ապրող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի վերջին հայտարարություններից հետո ինքնասպան եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը՝ Նարինեն եղբոր ձայնագրությունն է հրապարակել։

«Դավաճանություն։ Սա այն միակ բանն է, որի մասին բոլորը խոսում են հենց սկզբից։ Երանի իմանայիք, թե որքան ցավոտ ու զզվելի է ինձ համար նույնիսկ արտասանել այդ բառը, էլ չեմ ասում՝ դրա մասին գրելը։ Այսօրվա աշխարհում շատ հեշտ է խեղաթյուրել իրերի իմաստը, և նույնքան հեշտ է մեկին մեղադրել ծանր մեղքերի մեջ՝ առանց որևէ պատկերացում ունենալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել, կամ արդյոք ընդհանրապես որևէ բան տեղի ունեցել է։ Այն մարդը, որի մասին խոսում էին ու վերագրում էին ողբերգությունը, ընկեր է։ Մենք ընկերություն ենք անում ու շփվում երկար տարիներ։ Բայց մի՞թե իմ շրջապատում եղած ցանկացած մարդ կապ ունի ողբերգության հետ։ Կարծում եմ, բոլոր ադեկվատ մարդիկ կանեն իրենց հետևությունները։ Իսկ ովքեր կշարունակեն աղմկել, ես խանգարել չեմ կարող»,-հայտարարել էր Միլենան։ Այս հայտարարություններին արձագանքել է Թաթուլի քույրը։ Նա հրապարակել է եղբոր ձայնային հաղորդագրությունը, որտեղ ասված է.​

«Զոքանչս զանգահարեց ինձ։ Անկեղծ ասած, վիրավորական է։ Շոկի մեջ եմ, թե ինչեր է ասում։ Արդեն խոսել են նրա հետ, և պարզվում է՝ նրանք հանդիպում են։ Պնդում են, թե սիրում են իրար։ Միլենայի մայրը նույնիսկ ասել է նրան. «Չե՞ս հասկանում, որ նա պարզապես կօգտագործի քեզ ու դեն կշպրտի»,-ասել է Թաթուլը քրոջը։

Հիշեցնենք, որ Միլենա Պետրոսյանի ամուսինը՝ Թաթուլը, ինքնասպանություն էր գործել Կեմերովոյի կանգառներից մեկում՝ կախվելու միջոցով։

6 days ago | [YT] | 0

AsekoseTV

«Գնում ենք Աջափնյակ վարչական շրջան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ չհայտնելով։

6 days ago | [YT] | 0